Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. ներկայացվեց Իսրայելի առողջապահական համակարգը

ՀՀ ԱՆ. ներկայացվեց Իսրայելի առողջապահական համակարգը

Իսրայելից Հայաստան ժամանած MVI բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն Նատալյա Հեդվաթը ՀՀ առողջապահության նախարարությունում ներկայացրեց  իրենց երկրի առողջապահական համակարգի կազմակերպման փորձը: Մասնավորապես նա անդրադարձավ համակարգի ֆինանսավորման սկզբունքներին:

«Մեր երկրում, ինչպես ամեն ինչ, այնպես էլ առողջապահության համակարգը կազմակերպվում է առաջին հերթին պլանավորման ճանապահով»,- նշեց բանախոսը:

Իսրայելի 8 միլիոն բնակչության բժշկական սպասարկումն իրականացվում է պետական 25 հիվանդանոցում: Կյանքի միջին տևողությունը կանանց մոտ անցնում է 81-ը, իսկ տղամարդկանց մոտ 80-ը: Յուրաքանչյուր ընտանիք միջինն ունենում է նվազագույնը երեք երեխա:

«Առողջապահությունը հեռանկարային ոլորտ է, որտեղ պետությունը մեծ ներդրումներ է կատարում»,- ընդգծեց առողջապահության հմուտ կազմակերպիչը։ Նա հայտնեց, որ Իսրայելում 1995 թվականից ներդրվել է առողջության պարտադիր ապահովագրման մասին օրենքը, որը թույլ է տալիս բնակչությանը օգտվել բժշկական լայն ծառայությունների փաթեթից:

1969 թվականին Իսրայելում կատարվել է առաջին փոխպատվաստումը: Արդեն ավելի քան չորս տասնամյակ է շատ երկրների համար դեռևս անհասանելի բժշկական օգնության այս տեսակն այստեղ մեծ զարգացում է ապրել: Ստեղծվել է տեղի առողջապահության նախարարությանն առընթեր Փոխպատվաստման ազգային ինստիտուտ: Առողջապահության կազմակերպիչը նշեց, որ արդյունավետ կառավարման տեսանկյունից կարևոր է, որպեսզի բժշկական կենտրոնները ժամանակին համընթաց քայլեն` մշտապես հետևելով գիտական նորարարություններին, աշխարհի առաջադեմ փորձին:

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը շնորհակալություն հայտնեց Նատալյա Հեդվաթին այցի և ուսանելի ներկայացման համար:

«Մենք կարող ենք համատեղ ծրագրեր իրականացնել, քննարկել արդյունավետ համագործակցելու հնարավորությունները»,- ասաց Արմեն Մուրադյանը:

Քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև բժշկական ծառայությունների որակի վերահսկման, բժշկական կազմակերպությունների և մասնագետների լիցենզավորման գործընթացին: Ներկայացվեց նաև Իսրայելի «Շնայդեր» մանկական բժշկական կենտրոնի գործունեության և գրանցած հաջողությունների մասին տեսաֆիլմ: Հայ մասնագետներն առողջապահության տարբեր ոլորտներին վերաբերող հարցեր ուղղեցին հյուրին:

Սկզբնաղբյուր. ՀՀ Առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ